Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Ասում են...

Ասում են...
21.04.2023 | 19:59

Փաշինյանը մարդկանց ու տարածք է հանձնել, հաջորդ գործողությունը կլինի Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ժամկետը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պետք չեն, որպեսզի դրսից վկաներ չլինեն, թե ինչպես կվտարեն, դուրս կքշեն ու ինչպես կվարվեն հայերի հետ:

Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց ժողովրդին Ղարաբաղում։ Նույնիսկ խորհրդային տարիներին այս տարածքն ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում։ Հիմա Ադրբեջանը հրաժարվում է նրանից, ինչ նախկինում խոստացել էր, այն է՝ ամենաբարձր ինքնավարություն, ոչինչ դրանից չկա։ Լեռնային Ղարաբաղ անունը կոչնչացնեն, Բաքուն արդեն հրաժարվում է այն այդպես անվանել։ Սա պատմության շարունակությունն է՝ նոր տեսքով, հայ ժողովրդի ողբերգության՝ նոր ժամանակում պատմական հողերից նրա վտարման:

Կոնստանտին Զատուլին

Դիտվել է՝ 139194

Մեկնաբանություններ

արծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am